Թող զարմանալի և զայրանալի չհնչի, եթե բարձրաձայնեմ`շնորհակալություն, Իլհամ Հեյդարովիչ, որ քո հիմարությամբ կարողացար միավորել մեր ազգը, քանզի հակազգային ուժերը հասցրել էին հակադրել «սևին» ու «սպիտակին»։
Եթե անկեղծ` «ցավում եմ», որ տիկին Հակոբյանի մուրազը փորում մնաց` Մեհրիբանի հետ չհասցրեց «չայ» խմել Շուշիում և մուղամ «ըմբոշխնել»: Ցավում եմ նաև, որ ի դերև ելավ նրա ամուսնու «հանճարեղ» թեզը` Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի (կարծես արցախցիները հայեր չեն) և ադրբեջանցի ժողովուրդների համար։
Ցավում եմ Փաշինյան ընտանիքին, որ անկատար մնացին նրանց սին երազանքները։ Ճիշտ է, նրանք դեռևս մանևրում են, որովհետև հույս ունեն, որ կիրականանան իրենց ճղճիմ երազանքները: Այո՛, հույս ունեն, այլապես պատերազմի հինգերորդ օրը նրանց ընտանեկան թերթն իր խմբագրականում չէր գրի «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» առաջնորդողը, որտեղ կփորձեր «Օվերտոնի պատուհան» բացել երկկողմ` Հայաստան-Թուրքիա (իսկ եթե Ադրբեջանն ուզում է, ապա նաև Ադրբեջան-Արցախ) բանակցություններ անցկացնելու նպատակահարմարության առնչությամբ։
Ես՝ որպես ՀՀ քաղաքացի (ո՛չ հպարտ, այլ որպես պատվարժան քաղաքացի), հարցադրում եմ. դուք` այր ու կին, նման դիրքորոշման հանգել եք միմյանց հետ խորհրդակցելո՞վ, թե՞ հարցրել եք զոհվածներին` կռվի դաշտում հանուն հայրենիքի նահատակված տղաներին, որոնցից շատերի քսանն անգամ չէր բոլորել: Հարցրե՞լ եք նրանց ծնողներին, կամ այսօր կենաց-մահու կռվի ելած հազարավորներին։
Դու՛, Նիկոլ Փաշինյան, քո անհեռատես քաղաքականությամբ, քո ազգակործան քաղաքականությամբ երկիրը հասցրիր պատերազմի և այսօր փորձում ես էժան պրծնել։
Տիկին Հակոբյան, Facebook-ից արագ ջնջիր «Во имя мира» հիմարությունդ, լավ կանես ընդհանրապես լռես: Նաև ճիշտ կանես շշնջաս ամուսնուդ ականջին (ինչպես Էմինե խանումին էիր խորհուրդ տալիս գիշերը շշնջալ Էրդողանի ականջին), որ մեր հաղթանակի դեպքում, ինչին բացառապես չեմ կասկածում, ամուսինդ կանգնելու է...
Չէ՛, ես Նիկոլ Փաշինյան չեմ, որ ասեմ` Ռոբերտ Քոչարյանը ռազմական հանցագործ է և նրան պետք է դատի միջազգային ռազմական տրիբունալը։ Այսօր, երբ Ալիևը խախտում է անգամ միջազգային օրենքներով ամրագրված պատերազմի կանոնները, ամուսինդ լռում է և չի տալիս պատերազմի մեծ հանցագործի իրավական ու արժանի գնահատականը։ Հույս ունեմ, որ պատերազմի հաջող ավարտից հետո Անդրանիկ Քոչարյանը սրտի տագնապից չի տուժի, և մի նոր հանձնաժողով կստեղծվի Փաշինյանի արարքներին գնահատական տալու համար։ Ասում եմ` հաղթանակից հետո ոչ մի սորոսական վիժվածք չի պրծնելու մեր ժողովրդի արդար դատավճռից։
Իսկ հիմա ավելի հանգամանալից։ Նախ հիշեմ «հանճարեղ» ԼՏՊ-ին, որը 1994-ին Հայաստանը դարձրեց հրադադարի երրորդ մասնակից, հետո միայն խոսքը տամ հիանալի դիվանագետ Կազիմիրովին։
-Ինձ զանգահարեց Հեյդար Ալիևը և ասաց` հրադադարի արձանագրությունը թող ստորագրի նաև Հայաստանը։ Իմ պատասխանը հստակ էր` Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ, ինչու՞ պիտի ստորագրի։ Նա ասաց՝ ես կհամոզեմ Լևոն Հակոբիչին:
Այո, Հեյդարը համոզել է ԼՏՊ-ին և Հայաստանը, ակամայից, էն օրվանից ներքաշվել է պատերազմի մեջ։ Այսօր ԼՏՊ-ի արածներից դեռ չպրծած, նրա հոգեզավակը մեզ փորձում է պարտադրել բանակցություններ նաև… Թուրքիայի հետ։
Լսի՛ր, Նիկոլ, քեզ խորհուրդ կտամ՝ մի խառնվիր ռազմական որևէ պլանի իրականացման ընթացքին։ Փա՜ռք Աստծո, մեր ռազմական միտքը միշտ էլ փայլել է և այդ հարցում ռազմական գործից չհասկացողների խորհրդի կարիքը չունի։ Քեզ հասնում է միայն մի բան՝ լռել և սպասել գալիք ռազմական անվերապահ հաջողությանը։
Եվս մի դետալ արձանագրեմ։ Պետրոսի մոտ հարցազրույցի ընթացքում ԼՏՊ-ն իրեն հատուկ ցինիզմով ասաց` տղա եք, մի տվեք։
Ես էլ փաստեմ`ժողովուրդն այսօր կռվի դաշտում իրոք ցույց է տալիս իր անպարտ ոգին, ԼՏՊ-ի ջգրու արձանագրում, որ «տղա» է։
Միանշանակ, տղա է: Քանզի այսօր մենք կռվում ենք ոչ միայն 10-միլիոնանոց Ադրբեջանի, այլև 80-միլիոնանոց Թուրքիայի և հավելեմ` նաև Իսրայելի դեմ։ Եվ, ինչպես տեսնում ես, վատ չենք կռվում, ասել է` տղա ենք:
Մենք, ընդամենը երեք միլիոն, կռվում ենք Թուրքիայի հետ: Այն Թուրքիայի, որ սկզբից հենց այնպես, պարզապես քրիստոնյա աշխարհի երեսին թքելով, փորձեց ճշտել` ինչպիսին կլինի նրա արձագանքը, եթե Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը վերածի մզկիթի։ Իսկ քրիստոնյա աշխարհը միայն գռմռաց և ոչ ավելին։
Կուզենայի այդ գռմռոցից հիշեցնել աշխարհի մեծագույն ուղղափառ պետության նախագահի մամուլի խոսնակի խոսքերը` մենք ուրախ ենք, որ ռուս տուրիստներն այսուհետ կմտնեն մզկիթի վերածված Այա Սոֆիայի տաճար և չեն վճարի մուտքի համար։ Ի՜նչ պատասխանես նման էշությանը։ Չգիտեմ: Ստացվում է` կարևորն այն չէ, որ պղծվում են քրիստոնեական արժեքները, այլ այն, որ ռուս տուրիստները չեն վճարի մուտքի համար։ Էրդողանը, տեսնելով քրիստոնեական Եվրոպայի խուլ լռությունը, ինքն իրեն ասաց` առաջին ավանտյուրաս հաջող անցավ, և… դիմեց հերթական ավանտյուրային։ Փորձեց տիրանալ ենթադրյալ գազով հարուստ Միջերկրական ծովի Լոզանի պայմանագրով իրեն չպատկանող առափնյա ջրերին (Թուրքիային է պատկանում 41 հազար քառակուսի կիլոմետր ծովային տարածք), սկսեց ապօրինի երկրաբանական աշխատանքներ կատարել իր տարածքից դուրս, Կիպրոսին և Հունաստանին պատկանող տարածքներում։ Հունաստանն ու Կիպրոսն ասացին՝ ոչ։ Նրանց սատարեցին Իտալիան, Ֆրանսիան, անգամ իսլամ դավանող Եգիպտոսը։ Տեսնելով իր առջև խոյացած պատը, Թուրքիան տեղի տվեց։ Բայց քանի որ Էրդողանը Հիտլերի հոգեկերտվածքով անձնավորություն է, մտածեց հերթական ավանտյուրան։ Էրդողանն իրենից ոչ պակաս շեղում ունեցող թուրք ադրբեջանցու հետ Նախիջևանում անցկացրեց հերթական զորախաղերը։ Դրա նպատակը մեկն էր՝ զինտեխնիկան թողնել Ադրբեջանին։ Առանց Էրդողանի սատարման, Ալիևը չէր գնա Ղարաբաղում նոր պատերազմի։ Առանց պատերազմ հայտարարելու, թուրք-ադրբեջանական ոհմակը սկսեց անսպասելի գնդակոծել Արցախի ողջ տարածքը, երազելով հերթական բլիցկրիգը։ Բայց, ինչպես կասեր դասականը, խիարը թարս բուսնեց։
Շատ երկրներ մերկացրին թուրք-ադրբեջանական տանդեմին, թեպետ այս անգամ էլ նրանք փորձեցին թուրքավարի չքմեղանալ գոռալով, թե Հայաստանն է նախահարձակ եղել։ Հայաստանին պաշտպանողների մեջ էական էր բարեկամ Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը։ Կարծես այս անգամ Ֆրանսիան պատրաստ էր անգամ իր արյունը տալու հայի ազատության համար։
Բարեկամ երկիրը փորձում էր խուսանավել ստեղծված իրավիճակում, բայց երկար մանևրել կարծես չէր հաջողվում: Հանուն ճշմարտության, նաև պետք է ասել` հայ ժողովուրդը կռվի դաշտում զգում էր հարևան երկրի շունչը։
1988 թվականին Լատվիայի հեռուստատեսության համար ֆիլմ էր նկարահանվում «Հայաստանը անկախության ճանապարհին» վերնագրով։ Տողերիս հեղինակը ասել էր, որտեղ հայ ժողովուրդը կանգնել-կռվել է` հաղթել է, որտեղ հույսը դրել է ուրիշի վրա` նրան քարշ են տվել սպանդանոց։ Այս պատերազմի հինգ օրերը ցույց տվեցին ասածիս ողջ ճշմարտությունը։ Հնգօրյա պատերազմի արդյունքներից ելնելով փոխվեց աշխարհի վերաբերմունքը մեր նկատմամբ։ Հիրավի, աշխարհի օրենքն է՝ հաշվի են նստում հաղթողի հետ։ Իմա` ուժն է ծնում իրավունք: Եվ այսօր հաղթողին կանգնեցնելը առնվազն հանցագործություն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ևս մի քանի տարի հետո Ալիևի նման վիժվածքները հերթական անգամ մեզանից խլեն մեր հերոս զավակների կյանքերը։ Հայի արյունը այլևս ջուր չէ։ Պատկերացնում եմ, եթե լինեինք Ռուսաստանի կազմում և բռնկվեր հերթական ռուս-թուրքական պատերազմ և վերջում նրանց միջև կնքվեր հաշտության պայմանագիր, հավանաբար, այս անգամ Մեղրին կզիջեին թուրքին։ Խնդրում եմ երբեք չշփոթել ռուս ժողովրդին նրա ոչ ռուս կառավարողների հետ: Հարյուր տարուց ավելի ռուսները մեզ միշտ ծախել են։ Ամենաստոր ռուս-թուրքական գործարքը եղել է 1921 թվականին։ Ղարաբաղի այսօրվա պատերազմը այդ գործարքի հետևանքն է։ Վերջերս հոդվածներիցս մեկում գրել էի` Վոլոդյա Պուտին, դու Լենինից խելոք չես։ Եթե Աթաթուրքը խաբեց Լենինին, ապա հաստատ Էրդողանը քեզ կխաբի։ Ես ճիշտ եմ։ Այսօր միլիարդավոր դոլարներ արժեցող թուրքական խոսքը ասածիս վառ ապացույցն է։
Այսօր Ղարաբաղում հայը կռվում է ոչ միայն իր անկախության համար։ Ղարաբաղում մենք պաշտպանում ենք իսլամական Իրանի տարածքային ամբողջականությունը, կանխում ենք Թուրքիայի պանթուրքական ծրագրերը, որը հեռահար ձևով ուղղված է Ռուսաստանի, եթե կուզեք, անգամ Չինաստանի դեմ։ Ռուսական այնպիսի քաղաքագետներ, ինչպիսիք են Մարկովը, Կորոտչենկոնը և սրանց նման իդիոտները, ռուսական ռեալ շահը գիտակցելուց հեռու են։ Որքան էլ Ռուսաստանը լինի զենքով հզոր, նա ավելին չի կարող լինել, քան ԽՍՀՄ-ը։ Տեսանք՝ ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ։
Երկու հարյուր տարուց ավելի է, բայց ռուս պետական գործիչներն այդպես էլ չհասկացան, թե Անդրկովկասում ով ով է։ Ինչ կարող ես ասել։ Ռուսական կարծրատիպերը ջարդելը դժվար է։ Այսօրվա պատերազմը կրոնների պատերազմ չէ։ Այսօրվա պատերազմը սատանայի և քրիստոնեական արժեքների պատերազմ է, այսօրվա պատերազմը իմաստուն Մարգարեի ազնիվ զավակների, որոնք գիտակցում են քրիստոնյա հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու անհրաժեշտությունը, և իսլամը հանուն իրենց քաղաքական ստոր շահերի օգտագործողների միջև է։ Պարսիկները և ոչ միայն նրանք, Մարգարեի զավակներն են, որոնց պատրաստ են կուլ տալու իսլամ տեռորիստների, ծայրահեղականների առաջնորդ Էրդողանն ու նրա շնիկները։ Այսօր Ղարաբաղում մի բուռ հայ ժողովուրդը կռվում է նաև այդ տեռորիստների դեմ։ Ռուսաստանը, որտեղ օրենքից դուրս է հայտարարված իսլամական այդ կազմակերպությունը, դժվարանում եմ ասել, ինչու չունի հստակ դիրքորոշում։
Վլադիմի՛ր Պուտին, Ալիևը քեզ բարեկամ չէ։
Ալեքսա՛նդր Լուկաշենկո, Մեհրիբանը գուցե և լավն է (ես չգիտեմ, իմ ճաշակով չէ), բայց քո ծանր օրերին հազարավոր հայեր քեզ են պաշտպանել։ Խնդրում եմ, գոնե մեկ անգամ սափրիր բեղերդ և նրանց միջով մի նայիր աշխարհին։
Այսօր շատ ազնիվ մուսուլմաններ մեր կողքին են։ Իսկ դու՞։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ.1. Այսօր մենք Յավորովի հայտնի բանաստեղծության խեղճ ու կրակ, թախծալի աչքերով հայերը չենք։ Այսօր կռվի թունդ պահին մահն աչքի առաջ առած հպարտորեն «Քոչարի» պարողներ ենք, որոնց մասին այնպես վեհորեն ժամանակին նշել է նաև Մեծ Հուլիոս Կեսարը։ Եթե Բեռլինում պարել ենք Քոչարի, ուրեմն հաստատ Բաքվում էլ կպարենք։ Բաքվի չգոյությունը և՛ ռուսին է ձեռնտու, և՛ Թեհրանին, և՛ այնտեղ ապրող շատ-շատ ճնշված ժողովուրդների։
Հ. Գ.2. Ցավում եմ, որ այսօր մեր թշնամու հետ է հրեական պետությունը։ Որքան էլ անընդունելի լինի հարցադրումս, բայց չեմ կարող չասել` երևի այսօրվա ջհուդի վարքագիծն է պատճառ եղել, որ նրանք տեսել են Հոլոքոստը։ Գուցե ջհուդն այդ դեպքում հարցնի, իսկ հայի մեղքը ո՞րն էր, որ տեսավ Մեծ եղեռն։ Ասեմ, մեզ ոչնչացրել են, որպեսզի մեր իսկ հայրենիքում ստեղծեն իրենց պետությունը… Մեզ չեն ոչնչացրել մեր ազգի բացասական որակների համար։ Եթե չեմ սխալվում, Էնվերն է ասել, որ «հայերը հավատարիմ «միլլաթ» են, ինչը չեմ կարող ասել հրեաների մասին»։
Վերջերս Facebook-ում կարդացի մի հրեայի խոսքը, թե մենք՝ հրեաներս, միշտ քանդող, ավերող ենք եղել։
Այսօր հրեաները ոչնչացնում են մի ողջ ժողովուրդ, որի անունն է պաղեստինցի։ Մե՞նք ում ենք ոչնչացնում։ Մենք հրեա ժողովրդի դեմ երբևէ դավեր չենք հյուսել, իսկ նրա՞նք… Ղարաբաղում մեր տարվելիք հաղթանակը հաղթանակ է նաև սիոնիստական Իսրայելի դեմ։ Ասել և ասում եմ` Իսրայել պետությունը երբեք հայերիս բարեկամ չի կարող լինել։